Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին

Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ալմաթիի մերձակայքում մարդատար ինքնաթիռի վթարի առնչությամբ:

«Հայ ժողովրդի անունից Մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, ողբերգության զոհերի ընտանիքներին և Ղազախստանի եղբայրական ողջ ժողովրդին:

Հայցում ենք Բարձրյալին խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևել նրանց հարազատներին ու մտերիմներին», – նշել է Վեհափառ Հայրապետը՝ մաղթելով, որ Ղազախստանի բարեսեր ժողովուրդը զերծ մնա նման ողբերգություններից և ապրի խաղաղ ու անվտանգ կյանքով:

Place for supporters
& advertisement