Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:

Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:

Այնուհետև անդրադառնալով Հայաստանի և Չեխիայի միջև առկա բարեկամական սերտ հարաբերություններին ու գործակցությանը՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական և բարի արդյունքներ կապահովեն երկու ժողովուրդների համար:

Ըստ Հայոց Հայրապետի՝ հայ-չեխական կապերի առավել  ամրապնդման և զարգացման գործում կարևոր դերակատարություն ունի Չեխիայի հայ համայնքը: Այս կապակցությամբ Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքը  հայտնեց Չեխիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի  համար:

Իր հերթին նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Նորին Սրբությանը վստահեցրեց, որ իր ներդրումը կբերի հայ-չեխական փոխհարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցու և Մայր Աթոռի միջև հաստատված ջերմ հարաբերություններին և Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի այցին Հայաստան:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement