Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Մարտի 2-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը, Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը արծարծվեցին Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։ ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցեցին կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները՝ հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության։

Place for supporters
& advertisement