Նվիրապետական Աթոռներ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ 2020 -2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2020 -2021 ուստարվա ընդունելություն:

Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Գևորգյան հոգևոր ճեմարանում 2020 -2021 ուստարվա ընդունելությունը կանցկացվի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի գրավոր քննությամբ:

Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.

  • Սուրբ Գրքի իմացություն,
  • Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
  • Եկեղեցական փորձառություն,
  • Հայ գրականություն,
  • Ինքնաարտահայտվելու կարողություն,
  • Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
  • Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):

 

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

-դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),

-միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),

-զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

-տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,

-բժշկական վավերացման տեղեկանք,

-բնութագիր (դպրոցի տնօրենից),

-տեղեկանք բնակավայրից,

-մկրտության վկայական,

-ինքնակենսագրություն,

-անձնագրի պատճեն,

-2 լուսանկար (3×4):

 

Դիմումներն ընդունվում են մայիսի 10-ից մինչև օգոստոսի 20-ը՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ժամը 10:00-16:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան

հեռախոս՝ (+374 10) 517-180, (+374 98) 085403

էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com

Place for supporters
& advertisement