Նվիրապետական Աթոռներ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։

«1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ﬕջազգային ահաբեկչական ցանցերի կողﬕց սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, ﬔր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում ապրեց անհուն ցավով և աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայությանը, Արցախի Պաշտպանության բանակին և ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել ﬔր զինվորի հաղթական ոգուն։

  1. Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը և տարածաշրջանում տևական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետևանքները և առկա անորոշությունները, Արցախի ﬕ հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է ﬔր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ և սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջև։
  2. Այս օրերին կոչված ենք տուրք չտալ ﬔր զգացմունքներին և առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսևորմամբ հարգել հիշատակը ﬔր հերոս զավակների, որոնք իրենց կյանքն ընծայեցին հանուն ﬔր հայրենիքի, և զորակցել նրանց ընտանիքներին ու ﬔր ողջ ժողովրդին, ինչպես նաև պատշաճ կերպով դիմավորել 44 օր շարունակ, ի գին աﬔն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:
  3. Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշուﬓերի, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, ﬕﬕայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը։
  4. Հարկ է պահպանել իրավունքի գերակայությունը և քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրության շրջանակներում։ Ընդսմին առկա պայմաններում անթույլատրելի է ավելացնել ﬔր ժողովրդի ցավը` ավելի վտանգելով պետության և մեր ժողովրդի ապագան։ Առաջին հերթին իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը և բոլոր հասարակական-քաղաքական ﬕավորները պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգավորման համար։ Որևէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատվել ﬔր ժողովրդի ու Եկեղեցու կողﬕց։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ի գին աﬔնի պահպանել ազգային ﬔր ﬕասնականությունը և հեռու ﬓալ այն խաթարող քայլերից։
  5. Հետևելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երևանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին և ընդդիմությանը՝ զերծ ﬓալ ատելություն և թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։ Բռնության ցանկացած դրսևորում, կորստի ցավը կրող ﬔր ժողովրդին առավել վհատեցնող և բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի։ Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի և որևէ այլ անձի նկատմամբ կիրառված բռնությունները, միևնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով որևէ բռնաճնշում:
  6. Մեր հորդորն է Ազգային ժողովին և հատկապես ﬔծամասնական խմբակցությանը, երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսևորելու և վերականգնելու ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին և հաղորդ հանրության հիասթափություններին և պահանջներին՝ գործել անձնական և կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման:
  7. Աﬔնքիս սրբազան պարտքն է Հայաստանում և սփյուռքում ﬔր գործուն ներդրումը բերելու այս վիճակի հաղթահարմանն ի նպաստ։ Հանձնառություն պիտի դրսևորենք նաև ըստ ամենայնի զորակցելու արցախահայությանը և Արցախի իշխանություններին վերակազմակերպելու ﬔր ժողովրդի զավակների կյանքը։ Այդ ուղիով պետք է պաշտպանենք հայրենի հողի վրա ապրելու ﬔր իրավունքը։ Արցախը չպետք է հայաթափվի։
  8. Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում ﬔր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարﬕններին և սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, աﬔն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հետագա ավերից:

10․ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի զորակցությամբ պիտի շարունակի իր ջանքերը ներդնել երկրում ﬕասնականության ու հաﬔրաշխության մթնոլորտի հաստատման և անհրաժեշտ գործընթացները օրինական ուղիներով առաջնորդելու համար։

Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսևորած մեր բոլոր քաջարի զինվորներին, զորականներին և աշխարհազորայիններին։ Նաև աղոթում ենք ռազմական հանցավոր գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարության ու սփոփանքի շնորհները նահատակված մեր զավակների ընտանիքներին, հարազատներին և մեր ողջ ժողովրդին: Ապաքինում ու հոգու նորոգություն ենք մաղթում վիրավորված մեր զինվորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը նրանց:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը և հավատն ու վստահությունը, որ միաբան ընթացքով մենք ի զորու ենք դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից, հաղթահարելու խնդիրներն ու հառնած մարտահրավերները և միասնականությամբ կերտելու հզորությունը մեր հայրենիքի, նորոգ հաղթական առաջընթացը և լուսավոր գալիքը մեր ժողովրդի։

Աղոթում ենք, որ Աﬔնողորմ Տերն Իր սիրով ու օրհնությամբ անսասան, ապահով ու խաղաղ պահի հայրենի ﬔր երկիրը՝ տոկունություն և կորով պարգևելով ﬔր ողջ ժողովրդին»։

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement