Նվիրապետական Աթոռներ

Ի Տեր հանգչեց Տ. Զգոն քահանա Անտոնյանը

Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Ս. Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զգոն քահանա Անտոնյանը:

Թող ողորմած Աստված իր լուսեղեն հարկերի ներքո ընդունի Տեր Հոր հոգին և մխիթարություն պարգևի ընտանիքի անդամներին ու հավատացյալներին: Տեր Զգոնի վերջին օծման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին` Գյումրիի Ս. Նշան եկեղեցում:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement