Նվիրապետական Աթոռներ

Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Իշխանյան ավազանի անունով:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement