Նվիրապետական Աթոռներ

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով վերջինիս ներդրած ջանքերը երկու երկրների համագործակցության սերտացման և ժողովուրդների միջև կապերի առավել ամրապանդման գործում։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ դեսպանը նույն ջերմեռանդությամբ կշարունակի իր հետագա ծառայությունը:

Իր հերթին դեսպան Յամադան շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնի այն համագործակցության և զորակցության համար, որ ցուցաբերվել է հայ-ճապոնական մշակութային կապերի զորացման գործում: Դեսպանը խոսեց Հայաստանում ծառայության իր տարիների տպավորությունների, մասնավորապես հայկական մշակույթի և նրա յուրօրինակության մասին:

, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքին։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց այս դժվարին օրերին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար:

 

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement