Նվիրապետական Աթոռներ

Միջազգային էկումենիկ կոնֆերանս Բոսեի վանքում

Սեպտեմբերի 6-9-ը Իտալիայի Բոսեի վանքում տեղի ունեցավ 25-րդ Միջազգային էկումենիկ կոնֆերանսը: Քառօրյա կոնֆերանսը կրում էր «Հյուրընկալությունը որպես պարգև» խորագիրը և նվիրված էր հյուրընկալության քրիստոնեական հասկացողությանն ու դրա սուրբգրային, հայրախոսական, աստվածաբանական, վանական ու կանոնական ըմբռնումներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կոնֆերանսին Հայոց Եկեղեցին ներկայացրեց Իտալիայի հայոց հոգևոր հովիվ և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Կոնֆերանսը բացվեց Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Ա-ի բանախոսությամբ: Ժողովական օրերին նաև ընթերցվեցին տարբեր Ավանդական Եկեղեցիների հոգևոր պետերի շնորհավորական ուղերձները:

Հոգեշնորհ Հայր Սուրբը ևս ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամն ու շնորհավորությունները` շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Նորին Սրբություն Գարեգին Բ Հայրապետի նկատմամբ դրսևորած ջերմ վերաբերմունքի համար:

Place for supporters
& advertisement