Նվիրապետական Աթոռներ

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանի և նորաօծ քահանաների նշանակումներ:
 
Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանն ազատվել է Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից և ծառայության կոչվել Ուկրաինայի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
 
Արժանապատիվ Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը հովվական ծառայության է նշանակվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Սողոմոնյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը` Արագածոտնի թեմում, Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը և Տ. Լևոն քահանա Դավթյանը` Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանը` Արարատյան Հայրապետական թեմում:
 
Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը և Տ. Տրդատ քահանա Օհանյանը իրենց հոգևոր ծառայությունը կշարունակեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում, Արժանապատիվ Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը և Տ. Գյուտ քահանա Գալստյանը` ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում:
Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement