Նվիրապետական Աթոռներ

Հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք ընդգծվել է Հայ առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը պետականաշինության, հայ ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement