Նվիրապետական Աթոռներ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մտավորականների հետ քննարկեց Սիսի Կաթողիկոսարանի կալվածքի վերադարձի դատի հարցը

Նոյեմբերի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանի սրահի մեջ տեղի ունեցավ հավաք ավելի քան 50 մտավորականների մասնակցությամբ, ուր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը քննարկեց Սիսի Կաթողիկոսարանի կալվածքի վերադարձի դատին առնչվող հարցեր:

Արամ Ա. Կաթողիկոս ը մանրամասնորեն ներկայացրեց դատի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 123-1024x683իր բոլոր հանգրվաններով: Դոկտ. Նորա Պայրագտարյանը, որ կարևոր ներդրում էր ունեցել փետրուար 2012-ին Կաթողիկոսարանի կողմից կազմակերպված «Հայոց Ցեղասպանությունը՝ Ճանաչումից Հատուցում» միջազգային համագումարի կազմակերպման, ինչպես նաև դատի թղթածրարի պատրաստության աշխատանքի մեջ, ներկայացրեց դատի հետ առնչվող միջազգային ու թուրքական օրենքների տարբեր կողմերը և դրա իրավական հիմնավորումները:

Վեհափառ Հայրապետը մտավորականներին բոլոր մանրամասնություներով ներկայացրեց դատի ամբողջական ու հսկայածավալ թղթածրարը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության արխիվների մեջ գտնվող զանազան կալվածքների փաստաթուղթեր և այլն: Եզրակացնելով, Նորին Սրբությունը վստահեցրեց, թե «Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձի դատը փաստորէն շատ կարեւոր նախաքայլ մըն է մեր համազգային դատին ծիրէն ներս: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, որ զոհնէ Հայոց Ցեղասպանութեան, 100-ամեակէն վերջ, յանուն մեր ժողովուրդի արդար իրաւունքներուն, պիտի շարունակէ Հայ Դատի իրաւական հետապնդումի գործընթացը»:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement