Նվիրապետական Աթոռներ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Եկեղեցիների պատվիրակությանը

Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների նախագահ եպիսկոպոս Մարքուս Բուշելի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցիների Խորհրդի նախագահ դոկտ. Գոդֆրիդ Լոխըրի գլխավորած պատվիրակության հետ:
 
Պատուիրակության Լիբանան այցելության նպատակն է զորակցիլ Լիբանանի ժողովրդին, ինչպես նաև շեշտել քրիստոնյա-իսլամ երկխոսության ու համագոյակցության կարևորությունը:
 
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Փարիզի և Եվրոպայի զանազան քաղաքներում վերջին ահաբեկչական արարքների լույսի ներքո է պետք դիտարկել խնդիրների արմատը և իսկությունը: Նորին Սրբությունը նաև շեշտեց միջավայրին համակերպվելու հրամայականը՝ միշտ հիմնված փոխադարձ հարգանքի, փոխհասկացողության, մշակույթների ճանաչման, կրոնների ազատության և մարդկային իրավունքների սկզբունքների վրա: 
 
Արամ Ա. Կաթողիկոսը նաև անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և Շվեյցարիայի ժողովրդի ու եկեղեցիների զորակցությանը, որ լավագույնս արտահայտվեց սեպտեմբերին Շվեյցարիա կատարած իր այցի ընթացքում:
Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement