Նվիրապետական Աթոռներ

Պոլսո Հայոց պատրիարքը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու փաստի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ

Պոլսո Հայոց պատրիարք, արք. Մաշալյանը Սուրբ Սոֆիայի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում հանդես է եկել հայտարարությամբ։

Հայ պատրիարքն իր խոսքում կոչ է արել՝ Սուբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել նաեւ քրիստոնյաների համար։ Նա շեշտել է, որ այդպես թող Սուրբ Սոֆիան դառնա դարի եւ մարդկության խաղաղության խորհրդանիշը։

«Միթե՞ այս առաջարկն այդքան ուտոպիստական է։  Չէ, որ մենք նույն երկնքի տակ են մեր աղոթքներն անում։ Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կկիսենք։ Մեր կրոնները տարբեր են, սակայն մենք նույն Աստծուն ենք հավատում։ Աշխարհի փրկությունը խաչի եւ մահիկի դաշինքն է»,-ասել է Մաշալյանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հրահանգել է մշակել տարբերակներ Սուրբ  Սոֆիան մզկիթի վերածելու համար։

Հիշեցնենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի։

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement