Մամուլի տեսություն

ԱՄՆ Կոնգրեսը նիստը սկսել է Հովնան արքեպիսկոպոսի աղոթքով

ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը հունիսի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստի սկսվելուց առաջ աղոթք է կարդացել ամերիկացի կոնգրեսականների առաջ: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Հաղորդվում է, որ Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդին երկրի օրենսդիր մարմին է հրավիրել Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Շիֆը, ով ամբիոնից հայ արքեպիսկոպոսին շնորհակալություն է հայտնել օրհնության համար:

Իր ելույթում Ադամ Շիֆը նաև նշել է, որ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը հսկայական ազդեցություն է ունեցել տարբեր դավանանքների մարդկանց վրա և կենսականորեն կարևոր դեր է խաղացել միլիոնավոր հավատացյալների կրոնական և քաղաքացիական կյանքում:

Place for supporters
& advertisement