Մամուլի տեսություն

Մտածում ես, որ գուցե ուրիշների մոտ ստացվի․Վիրահայոց թեմի առաջնորդ

Լքելը շատ սխալ ու վատ բառ է, այն տեղին չի օգտագործվում։

Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայության թեմի առաջնորդ Տեր Վազգեն Սրբազան Միրզախանյանը ՝ անդրադառանալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե նա պատրաստվում է լքել Վիրահայության թեմը։ Նա նշեց, որ ծառայությունը ավատելուց հետո ինքը պատրաստվում է վերադառնալ Մայր Աթոռ։ «Լքում են դիրքերը, դրանք դասալիքներն են։ Ես կարծում եմ, որ Վրաստանի հայոց թեմում շատ աշխատանքներ արդեն կատարվել են։ Ես արդեն գրեթե 17 տարի աշխատել եմ այս թեմում և հիմա դիմել եմ Վեհափառին՝ վերադառնալու և Մայր Աթոռում իմ ծառայությունը շարունակելու համար։ Մայր Աթոռում կորոշենք արդեն, թե որտեղ կշարունակեմ ծառայությունը»,-ասաց նա։ Վազգեն Սրբազանի խոսքերով ինքը վաղուց էր որոշել դիմել վերադառնալու համար, բայց քանի որ Ջավախքում 1.5 տարի է թափուր էր փոխառաջնորդի պաշտոնը և շատ տեղերում դեռ հոգևորականների պակաս կար՝ չէր դիմում։ Քանի որ արդեն ամբողջացել են տեղերը, նա կարծում է, որ այս փուլում իր առաքելությունն ավարտվել է Վիրահայոց թեմում։ «Թեև մեր ժողովուրդը ցանկանում է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը, բայց իմ փափագն է վերադառնալ Մայր Աթոռ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքը ծնունդով Հայաստանից է։

Նա նշեց, որ վերջին հազարամյակում հայերը օտար ափերում հիմնում եկեղեցիներ, դպրոցներ, կրթամշակութային կենտրոններ են հիմնում և դրանով ապահովում հայկական միջավայր։ «Մինչդեռ, կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հայաստանակենտրոն գործունեություն իրականացնենք, հնարավորություն տանք և քաջալերենք մեր ժողովրդին վերադառնլ և ապրել Հայաստանում։ Ես Թբիլիսիում իմ բոլոր քարոզներում հորդորել եմ վերադառնալ հայրենիք և ապրել Հայաստանում»,-ասաց նա։ Տեր Վազգենի խոսքերով, առաջնորդի նշանակումից հետո միայն, թերևս մայիսին տեղի կունենա իր տեղափոխությունը։ Դեռ հայտնի չէ, թե ով նրան կփոխարինի թեմում։ Նա ընդգծեց, որ իր առաջնորդության տարիներին Վիրահայոց թեմը զարթոնք է ապրել։

«Ուրախ եմ և հպարտ, որ 17 տարիների ընթացքում ինձ հնարավորություն է տրվել ծառայելու Վրաստանի հայությանը, բայց մեկ վայրկյան անգամ չեմ ափսոսում, որ պետք է հեռանամ։ Ամբողջն արվել է ինստիտուտի, առաջնորդարանի շուրջ, երբեք անձի շուրջ չի եղել աշխատանքը։ Ամեն ինչ արվել է, որ ինձանից հետո եկողի համար հեշտ լինի աշխատելը»,-ընդգծեց նա։ Ինչ վերաբերում է եկեղեցապատկան հողերի շուրջ շահարկումներին՝ նա նշեց, որ Վիրահայոց թեմը եկեղեցապատկան հողեր չունի։ «Սեփականության իրավունքով թեմին է պատկանում միայն Հովհաննես Թումանյանի տունը։ Մեր գործող և չգործող եկեղեցիները պատկանում են Վրաստանի կառավարությանը, մերը չեն, այնպես որ մենք բավական լուրջ հարցեր ենք բարձրացրել, մասնավորապես Թանդոյան Սուրբ Աստվածածնի հարցով դատական պրոցեսների մեջ ենք։Գիտեք գալիս է մի պահ, որ զգում ես՝ քո ուժերից վեր է ու մտածում ես, որ գուցե ուրիշների մոտ ստացվի, որովհետև Վրաստանի պատրիարքարանի ու իշխանությունների հետ փորձեցինք աշխատել, մեր եկեղեցիների վերադարձի, նրանց գոնե փլատակները պահպանելու հետ կապված։ Մի բան ստացվում է, մի բան չի ստացվում տեսնենք ինչպես կլինի»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/20469.html?mode=preview&lang=hy&fbclid=IwAR3TbdZjivMOEufkHPgTn8fPdF5h-gvpI07b8jD1cusCNSYmW33AaImK8nc

Place for supporters
& advertisement