Մամուլի տեսություն

Ցանկացած հոգևորական նույնը կաներ, առավել ևս Ամենայն Հայոց կաթողիկոսը. Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Զարմանալի ոչինչ չկա: Մենք Վեհափառ Հայրապետների հայտարարությունները չենք մեկնաբանում, չենք վերլուծում, կարծիք չենք հայտնում: Վեհափառ Հայրապետն իր լիազորությունների, իր իրավասությունների, իր հեղինակության մեջ կատարել է հայտարարություն, որը ներդաշնակվում է այն հանգամանքի հետ, ինչն ինքը զբաղեցնում է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հայտարարությանը, ըստ որի՝ նա կարևոր է համարում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Սրբազանը նաեւ ավելացրել է․ «Ոչ մի աններդաշնակ բան չկա, ցանկացած հոգևորական նույնը կաներ, առավելևս Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ինչ է, կարծում եք՝ որևիցե հոգևորական կարող է որևիցե կալանավորի համար ասել չթողնեք բանտից դուրս գա՞: Նման բան կարո՞ղ է ասել հոգևորականը»։

Հարցին՝ թե ինչո՞ւ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերի և 2016թ. հուլիսյան իրադարձություններից հետո «Հաց Բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսը նույն կերպ չվարվեց, Սրբազանն ասել է. «Այն ժամանակ կորոնավիրուսի համավարակը չկար: Վեհափառ Հայրապետի հայտարարությունը համավարակի կոնտեքստում է: Իսկ ո՞վ ասաց, որ այն ժամանակ Վեհափառը իր անհատական, անձնական զրույցներում նույն բանը չի ասել:

Place for supporters
& advertisement