Մամուլի տեսություն

Օրհնում եմ մեր զինվորներին․ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

«Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվելիք ցանկացած ոտնձգություն ձախողման է արժանանալու: Որովհետեւ, եկեղեցին հավետ է, իսկ սրանց նմանները կգան էլ, կգնան էլ: Առաքելական, սուրբ եւ անմահ եկեղեցին իր հիմնադրման օրվանից մինչ օրս կանգնած է անսասան ու շարունակելու է կանգնել մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրից դուրս մղելու քննարկումներին, նման կարծիք հայտնեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը` հավելելով. «Ով ինչ ուզում է թող անի, ամեն ինչ ժամանակավոր է: Սրանք էլ կգան ու կանցնեն, աղջիկս, ժամանակը խոսքերս կապացուցի»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին` սրբազան հայրը իր խոսքը հղեց նաեւ սահմանում կանգնած մեր զինվորներին. «Օրհնում եմ մեր զինվորներին, ամո՛ւր կացեք եւ շարունակեք Ձեր աստվածային առաքելությունը` ի պաշտպանություն մեր ժողովրդի ու մեր երկրի»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Place for supporters
& advertisement