Ուղեցույց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի

«Երկաթե շերեփ» հուշաղբյուր

SherepՄայր Աթոռի «Երկաթե շերեփ» հուշաղբյուրը (ճարտարապետ` Արեգ Իսրայելյան) Ցեղասպանության խաչքար-հուշարձանի հարևանությամբ է, որը կառուցվել է 1982 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և աջակցությամբ վանեցի Միհրան և Սեդա Բուխանյանների` ի հիշատակ Խրիմյան Հայրիկի:

Հուշարձանն ունի երկու արձանագրություն. մեկը պատգամն է Խրիմյան Հայրիկի` «Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայն իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է: Կենաց և մահու օր պինդ գրկե հողն», իսկ մյուսը` Վազգեն Հայրապետի հորդորը` «Հայ մարդ, հիշիր դու միշտ երկաթ շերեփը Հայրիկի»:

Place for supporters
& advertisement