Ուղեցույց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի

Հին Վեհարան

IMG_4181Ղազար Ա Ջահկեցի Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում` 1738-1751 թթ. Հայոց Կաթողիկոսարանը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի արևմտյան կողմից փոխադրվում և հաստատվում է դեռևս Ս. Մովսես Գ Տաթևացի Հայրապետի (1629-1632) շրջանում  կառուցված երկհարկանի շենքի վերին հարկում:

Մինչև 1962 թ. Ամենայն Հայոց Հայրապետները բնակվել և իրենց գործունեությունն իրականացրել են Հին Վեհարանի շենքում: 1968 թ., պայմանավորված նոր Վեհարանի հիմնադրմամբ, լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի նախաձեռնությամբ և ազգային բարերար Ալեք Մանուկյանի աջակցությամբ Հին Վեհարանը նորոգվում է և սկսում գործել որպես թանգարան:

IMG_42042010-2014 թթ. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի և նրա կնոջ Վերա Սեդրակյանի բարերարությամբ իրականացված հիմնանորոգությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հին Վեհարանում հաստատվում են Հայոց Հայրապետներին և արքաներին նվիրված ցուցասրահներ, որտեղ զետեղված են նրանց գեղանկարները, նվիրական առարկաներ և անձնական իրեր:

IMG_4209Հովնաթանյանների ձեռքով նկարազարդված գահասրահում` «Ծաղկյա դահլիճում», ցուցադրվում է 400 տարվա հնություն ունեցող Սրբալույս Մյուռոն: Այստեղ է նաև 1837 թ. Մադրասում պատրաստված Հայոց Հայրապետների պատմական գահը և Հայրապետական արծիվը, որ պատկանել է Փիլիպպոս Ա Աղբակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին (1632-1655):

Սրահներից մեկում ցուցադրության են դրված նաև հայ երգահան, կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետին պատկանած իրեր, IMG_4203ներկայացված են հայկական արծաթագործության և ասեղնագործության եզակի ստեղծագործություններ, ծիսական պարագաներ և փաստաթղթեր:

Նորոգության աշխատանքների ընթացքում նկուղային հարկում հայտնաբերվել են աղյուսի արտադրամաս և հնոց, որոնք թանգարանացվել են:IMG_4194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

IMG_4177

Place for supporters
& advertisement