Ուղեցույց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի

Ղազարապատ

Այս շենքը կառուցվել է Ղազար Ջահկեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1737-1751) կողմից 18-րդ դարում և կոչվել իր անունով: Ի սկզբանե շենքի առաջին հարկը նախատեսված էր իբրև միաբանական սեղանատուն, իսկ երկրորդը` կացարանային հարկաբաժին ճեմարանականների և ուխտավորների համար:

Ghazarapat1974 թ., երբ շենքը հիմնանորոգվեց, այստեղ էին ճեմարանականների ննջասենյակները, միաբանական սեղանատունը և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը, ինչպես նաև տնտեսական տարբեր նշանակության սենյակներ:

2001 թ. երկրորդ հարկը նորոգվեց բարերարությամբ Նազար և Արտեմիս Նազարյանների (ԱՄՆ) և ստեղծվեցին 22 միաբանական սենյակներ Մայր Աթոռի սարկավագների համար:

Նոր միաբանական շենքի կառուցումից հետո առաջին հարկի սեղանատունը փոխադրվեց նոր շենք, իսկ պատմական շենքում ստեղծվեց նոր թանգարանային մասնաբաժին-պատկերասրահ:

Place for supporters
& advertisement