Ռուբեն Սևակի անվան թանգարան
Ռուբեն Սևակի անվան թանգարանը տեղակայված է Ղազարապատ կոչված պատմական շենքում:
Ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի բարերարությամբ հիմնանորագված թանգարանի չորս սրահներում ցուցադրվում են Մայր Աթոռին նրա կողմից նվիրաբերված արևմտահայ նկարիչների բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև 1915 թ. Հայոց Ցեղասպանության օրերին թուրքերի կողմից նահատակված հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր: