Սոցիալական ծառայություն

Գերմանիայից գիտնականներ այցելեցին Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայիսի 17-ին Գէորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ հոգեշն. Տ. Գարեգին վրդ. Համբարձումեանի հիւրերն էին Գերմանացի գիտնական Մարտին Իլլերթը, գերմանահայ գիտնական Խաչիկ Գազերը: Նրանք Մայր Աթոռ էին ժամանել առաջնորդութեամբ Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ հոգեշ. Տ Սերովբէ վրդ. Իսախանեանի:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Գերմաիայում կրթութիւն ստացած ԳՀՃ դասախոս օրիորդ Անահիտ Աւագեանը:

Հանդիպման ընթացքում քննարկում ծաւալուեց մոտակայ ժամանակներում օգտակար փոխհամագործացութեան ծրագրերի շուրջ:

Հայաստանում գտնուելու ընթացքում Մարտին Իլլերթը հանձն առաւ տեսչի հրաւերով մեկ դասախոսութիւն կարդալ Գէորգեան հոգեւոր ճեմարանի սաների համար:

Place for supporters
& advertisement