Սոցիալական ծառայություն

Գիտական նստաշրջան Գէորգեան հոգեւոր ճեմարանում

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ, արժեւորելով հաստատութեան կրթադաստիարակչական աւանդոյթները, կազմակերպել էր «Աստուածաբանական կրթութեան դերն արդի համատեքստում» խորագրով գիտական նստաշրջան, որը տեղի ունենացաւ տարւոյս մայիսի 20-ին:

Նստաշրջանը բացուեց ԳՀՃ փոխտեսուչ արժ. Տ. Ղևոնդ քհնյ. Տեոմկինի բացման խօսքով: Այնուհետեւ բանախօսները ներկայացրեցին իրենց բովանդակալից զեկուցումները:

Նստաշրջանի աւարտին ԳՀՃ տեսուչ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Յամբարձումեանը եւ նստաշրջանի նախագահ՝ Կառլեն Միրումեանը բարձր գնահատեցին ներկաների պատրաստած զեկուցումների թեմաները, արժեւորելով դրանց կարեւորութիւնը եւ արդիականութիւնը:

Place for supporters
& advertisement