Սոցիալական ծառայություն

Տարեվերջի հաշվետու համերգ «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը

Հունիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի ունեցավ տարեվերջի հաշվետու համերգը, որին ներկայացվեցին հաստատության մեջ մշակութային դաստիարակություն ստացող բոլոր դասարանների սաները:

Համերգը մեկնարկեց նախորդ օրը բացված դեկոռատիվ կիրառական և գեղանկարչական դասարանների ցուցահանդեսով և նվագախմբային դասարանների ելույթով, իսկ գեղարվեստական մասը բացվեց Տերունական աղոթքով և ՀՀ հիմնով, որին հաջորդեց հաստատության տնօրեն Տիկին Ալվինա Պետրոսյանի բացման խոսքը:

Համերգին ներկա էին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, Հայորդյաց տների տնօրեն Արժ. Տ. Արսեն քհն. Սարոյանը, ՔԴԿ աշխատակիցներ Բրշ. Դավիթ սրկ. Հովհաննիսյանն ու Բրշ. Սերոբ սրկ. Իսախանյանը, Հայորդյաց տների գիտագեղարվեստական խորհրդի անդամ՝ ԵՊՄՀ պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս Սուրեն Խաչատրյանը,ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր ` Արա Հակոբյանը, ԵՊՄՀ դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` Անուշ Եղիազարյանը, Հայորդյաց տների տնօրեններ, վարչական պաշտոնյաներ, մանկավարժներ, ծնողներ, տարբեր հաստատությունների տնօրեններ և հյուրեր:

Հանդիսության ավարտին իրենց մտածումները ներկաների հետ կիսեցին գիտագեղարվեստական խորհրդի անդամները, ինչպես նաև օրհնության խոսքով հանդես եկավ Վարդան եպս. Նավասարդյանը:

Place for supporters
& advertisement