Սոցիալական ծառայություն

Տեղի ունեցավ ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների ժողով

Մարտի 11-ին՝ Երևանի Ս․ Աննա եկեղեցուն հարակից ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հերթական ժողովը։

ՔԴԿ տնօրեն Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց նախանձախնդիր և նվիրյալ աշխատանքի համար՝ ներկայացնելով Երևանի, Արմավիրի, Սպիտակի և Մասիսի տարածաշրջանների նոր պատասխանատուներին, ինչպես նաև խոսելով առաջիկա ծրագրերի մասին։

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀԵՊ առարկայի մարզային օլիմպիադայի արդյունքներին, արձանագրված խնդիրներին և ուսուցիչների համար նախատեսված առաջիկա սեմինարներին՝ ևս մեկ անգամ շեշտելով առարկայի դասավանդման կարևորությունը մատաղ սերնդի կրթադաստիարակչության գործում։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր քարտուղար Գերշ․ Տ․ Եզնիկ արք․ Պետրոսյանը ներկայացրեց համատեղ իրականացվող երեք ծրագրերը, որոնց նպատակն է՝ օգնել ՀԵՊ առարկայի ուսուցիչներին բարելավելու աստվածաշնչագիտական իրենց գիտելիքները և ծանոթանալու դասավանդման նոր մեթոդներին, առավել դիտարժան դարձնելով առարկայի ուսուցումը։

Place for supporters
& advertisement