Նվիրապետական Աթոռներ

Տարեկան ուխտագնացութիւն դէպի Պարոն Տէր

Մայիսի 20-ին, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը եւ Սաղիմահայութիւնը ուխտագնացութիւն կազմակերպեց Պարոն Տէր կալուածքի մէջ, 2015 թ. Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առթիւ հիմնուած Յիշատակի Պուրակ:

Պուրակի խաչքարի առջեւ նախ կատարուեց Հոգեհանգստեան կարգ Ս. Աթոռոյս պատրիարքների, միաբանների ու եկեղեցական սպասաւորների եւ բոլոր հայ ննջեցեալների համար, որի աւարտին ներկաներին օրուայ պատգամը փոխանցեց հանդիսապետ Գերշ. Տ. Արիս Արք. Շիրվանեանը:

Ուխտագնացութեան աւարտին ներկաներին բաժանուեց մատաղ:

Նշենք, որ այս ուխտագնացութիւնը թուով երկրորդն էր Յիշատակի Պուրակի հիմնումից յետոյ, որը այլեւս դարձել է ամէնամեայ: Այն արդէն հաստատուել է Պատրիարք Սրբազանի կողմից եւ գրանցուել է Երուսաղէմի Եկեղեցական Օրացոյցում:

Place for supporters
& advertisement