Գիտե՞ք, որ

Առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան արք. Երևանցու ջանքերով 1666 թ.

12776815_10154025821377853_560059673_oԱռաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան արք. Երևանցու ջանքերով 1666 թ. Ամստերդամում: Տպագրությունը սկսվել է 1666 թ. մարտի 11-ին և ավարտվել 1668 թ. հոկտեմբերի 13-ին:

Ոսկանյան Աստվածաշունչը բաղկացած է 1462 երկսյուն էջերից (2924 սյունակ) և 159 պատկերներից: Տպաքանակը` 5000 օրինակ:

Ոսկանյան Աստվածաշնչի հիմքում օգտագործվել է 1295 թ. Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված Աստվածաշունչը: Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Աստվածաշնչի լատիներեն թարգմանության` Վուլգաթայի: Նա տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել է նաև Հին Կտակարանի մի քանի գրքեր, որոնք բացակայում են Աստվածաշնչի հայկական կանոնում:

Ոսկան Երևանցին հրատարակված Աստվածաշնչի մի շքեղ օրինակ է պատվիրել հոլանդացի նշանավոր արվեստագետ-կազմարար Ալբերտ Մագնուսին` Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդին նվիրելու համար: Այն այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում:

Այս տարի լրանում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: