Գիտե՞ք, որ հղիությունը ծանր անցկացնող կանանց համար հատուկ կարգ կա
Հղիությունը ծանր և դժվար անցկացնող կանանց համար «Ձեռաց Մաշտոցում» հատուկ կարգ կա, որ կոչվում է «Կանոն դժվարածին հղի կնոջ համար»:
Այն բաղկացած է սաղմոսներից, սուրբգրային ընթերցումներից, քարոզից և աղոթքից:
Հոգևորականը աղոթքում Տիրոջից խնդրում է, որ Աստված բժշկի և առողջացնի հղի կնոջը` անփորձանք ծննդաբերելու իր զավակին: