Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Աթանագինե եպիսկոպոսի և տասը աշակերտների ու հինգ վկաների նահատակության

2021 -07-20

Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների      ընտանիքում: «Վարք Սրբոցը» պատմում է, որ իր աղոթքով և գավազանով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների շրջանում նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով՝ նահատակության են արժանանում:

Ս. Գրիգոր Լուսավորիչը, որ մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները Ս. Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում և թաղում Տարոն գավառի Գլակա վանքում:

Հայ Առաքելական Եկեղեցին Աթանագինե եպիսկոպոսի հիշատակը տոնում է երիցս: