Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Եղիսե մարգարեի

2021 -07-01

Եղիսե մարգարեն ապրել է Ն.Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով։ Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները։ Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում։ Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո։ Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Եղիսեի մահվանից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում։

Հայ առաքելական եկեղեցում Եղիսե մարգարեի տոնը նշվում է Հոգեգալստյան 5-րդ կիրակիին հաջորդող հիգշաբթի օրը։ Հույն և լատին եկեղեցիներում Եղիսե մարգարեի հիշատակության օրը հունիսի 14-ն է։