Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Հին տապանակի և տոն նոր Ս. Եկեղեցու

2021 -07-10

Հին Ուխտի տապանակը՝ հինկտակարանյան մեծագույն սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը։ Քրիստոնեական եկեղեցին այն նկատում է իբրև Նոր Ուխտի, այսինքն Քրիստոսի Եկեղեցու նախատիպ, որի համար էլ սահմանել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով։

Տոնը կատարվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը։