Եկեղեցական Օրացույց

1-ին օր Վարդավառի պահքի

2021 -07-05

Վարդավառի պահք

Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապասը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք։ Պահքի վերջին՝ շաբաթ օրը նավակատիք է, ինչը նշանակում է, որ պասի խստությունը մասամբ թուլացվում է՝ այդ օրը թույլատրելով ձկնեղենի և կաթնեղենի օգտագործումը։