Նվիրապետական Աթոռներ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեց Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության նախագահը

29-2-1Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց «Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերին ընդունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նաթան Սրբազանը նշանավոր ընկերության նախագահին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը:

Սրբազան Հայրը, շնորհավորելով Ս. Ստեպաշինին Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության` Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու կապակցությամբ, մեծապես կարևորեց ընկերության առաքելությունը դեպի տարբեր երկրներ ուխտագնացությունների, կրոնական զբոսաշրջության զարգացման, գիտական ուսումնասիրությունների իրականացման և, մասնավորապես, Մերձավոր 29-2-2Արևելքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանության գործում:

Ընկերության նախագահը, ուրախություն հայտնելով Ս. Էջմիածին այցի առիթով, անդրադարձավ ընկերության ներկայիս գործունեությանն ու ապագա ծրագրերին, գոհունակությամբ արձանագրեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ սերտ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում Նաթան Սրբազանն ու Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության նախագահը նաև կարևորեցին Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը` ի խնդիր բարօր ու ապահով աշխարհի կերտման:29-2-4

Վերջում Սերգեյ Ստեպաշինը Նաթան արքեպիսկոպոսին փոխանցեց միջազգային կազմակերպության խորհրդի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրված` ընկերության բարձրագույն պարգևը` «Բեթղեհեմի աստղ» շքանշանը:

Place for supporters
& advertisement