Նվիրապետական Աթոռներ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2022 -2023 ուստարվա ընդունելություն

Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Դիմել կարող են նաև Հայաստանի զինված ուժերում ծառայությունն ավարտած, զորացրված քաղաքացիները:
Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 2022 -2023 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ:
✔ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)
✔ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
✔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.
• Սուրբ Գրքի իմացություն,
• Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
• Եկեղեցական փորձառություն,
• Հայ գրականություն,
• Ինքնաարտահայտվելու կարողություն,
• Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
• Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):
Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
✝ դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
✝ միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),
✝ զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
✝ տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից,
✝ բժշկական վավերացման տեղեկանք,
✝ բնութագիր (դպրոցի տնօրենից),
✝ տեղեկանք բնակավայրից,
✝ մկրտության վկայական,
✝ ինքնակենսագրություն,
✝ անձնագրի պատճեն,
✝ 2 լուսանկար (3×4):
Դիմումներն ընդունվում են ապրիլի 20-ից մինչև օգոստոսի 20-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան
հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 98) 085403
էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com
Place for supporters
& advertisement