Մամուլի տեսություն

Սա մեր երկիրի ողջ հոգեվիճակն է՝ պարկերի մեջ փաթաթված, բանտված, խոցված և նետված մի կողմ․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան

44 օրյա պատերազմի հերոսների մարմինները դիահերձարանի հատակին են: Պատասխանատուն առողջապահության նախարարությունն է: Քննադատություններից և մաղադրանքներից անդին, եկեղեցին չի հաշտվում իրողության հետ: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը տեղի ուեցածը որակաում է՝ սատանիզմ:

 Սրբազա՛ն հայրինչպե՞ս պետք է վերաբերել  հանգուցյալներինհաստկապես նրանցովքեր զոհվել են բոլորիս համար:  

– Ցավում եմ, որ նման իրավիճակ է արձանագրված, քանի որ խոսքը սոսկ հանգուցյալների մասին, չէ, թեև եթե նույնիսկ այլ հանգուցյալների մասին լիներ, նույն զգացումները պետք է լիներին: Սա մեր հերոսների, մեր զավակների մասին է, մեզ համար կյանք տված մարդկանց մասին է, ովքեր այդքան անարժեքորեն, պարկերի մեջ թափված են եղել գետնին: Սա ուղղակի մեկ բառով կասեմ ՍԱՏԱՆԱՅՈՒԹՅՈՒՆ է:  Սա արտահայտում է մեր հոգեվիճակը: Այսօր մեր կյանքի կառավարիչները (իշխանություն չեմ ուզում ասել) ուղղակիորեն ինքնաարտահայտվել են: Ես նույնիսկ բառ չեմ գտնում ասելու և նկարգրելու իրավիճակը։ Սա մեր երկիրի ողջ հոգեվիճակն է՝ պարկերի մեջ փաթաթված, բանտված, խոցված և նետված մի կողմ: Եվ դեռ առողջապահության նախարար կոչվածն ասում է, որ ներողություն է խնդրում, որ  դա իր  բացթողումն է: Սա ձեր հոգեվիճակն է, ոչ թե ձեր բացթողումնը՝ սա ձեր ամբողջ ապրած կյանքն է, սա ձեր մտածումներն են, ըմբռնումներն են, ձեր ընկալումներն են, ձեր անհայրենիք լինելն է: Ես երբեք այսպես չեմ արտահայտվել, բայց սա ամեն ինչի վերջն է՝ գործված թե՛ այս ընտանիքների հանդեպ, թե՛ մեր ողջ ժողովրդի, մեր ազգի հանդեպ ընդհանրապես և թե՛ մեր հերոս տղաների հանդեպ: Հետպատերազմյան ամբողջ ընթացքում մեր ծնողները աջ ու ձախ խնդրելով ման են եկել մեր զոհված տղաների մարմինները, նույնիսկ ծնկի են եկել ադրբեջանցու, թուրքերի ու ռուսների դիմաց: Իրենց անընդհատ աջ ու ձախ են ուղարկել, ամենավերջին վերաբերմունքն են ուենցել, բոլոր աստիճաններում, ընդհանրապես ոչ մի լուր չեն ունեցել  իրենց երեխաներից և հիմա էլ սա:

– ԱՆ պարզաբանեցոր դրանք այն դիերն էինոր ծնողները չէին եկել վերցնելու:

– Ե՞վ՝ իրենք պետք է թափե՞ն այդպես,  իրենք կոչված են այդպես նետելո՞ւ: Այդ տղաները ծնողներից դուրս են, ընտանիքներից դուրս են, նրանք պետությանն են: Դեռ քրիստոնեական, հոգևոր, աստավածաբանական խորը ընկալումների մասին չեմ խոսում: Այդ մարդիկ պետության մարդիկն են, նրանք գնացել են նահատակության, զոհվել են պետության համար, ոչ թե իրենց ընտանիքների, եթե ընտանիքների համար լինեին, հավանաբար տանը կլինեին:

 Vesti.am

Place for supporters
& advertisement