Ճարմանդ գոտու (Սբ Պատարագի քահանայական զգեստի մաս) ԺԸ. դարի վերջ

Սբ Էջմիածնի Մայր Տաճարը, Սբ Տրդատ Գ. Մեծ արքան և Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայոց Հայրապետը:
«Պետություն և Եկեղեցի՝ մեկ ներդաշնակ օրգանիզմ, շաղկապված Սբ Էջմիածնի տեսիլքով, լույսով և առաքելությամբ: Դարերի հոլովույթում ա՛յս է եղել Հայոց ազգի նվիրական իղձը, կամքը, հավատամքը, որը նաև գեղեցկորեն և խորհրդանշորեն արտահայտվել է հայկական արվեստում, մանավանդ՝ սրբազան, եկեղեցական արվեստում: Ահա, այսպես Հայոց Եկեղեցին՝ վճռով Հայոց Հայրապետաց, սրբացրել է Հայրենիքը և նվիրագործել Պետությունն ու Պետականությունը: Ճանաչենք և մնանք հավատարիմ մեր նախնյաց ուխտին ու իմաստությանը», – մեկնաբանում է Մայր Աթոռի Թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Place for supporters
& advertisement