Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչև 10 տարեկան աշակերտների ընդունելություն:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.
1) ընդունելության ձևի լրացում,
2) ընդունելության փաստաթղթերի ներկայացում,
3) փաստաթղթերի ստուգում,
4) գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,
5) հարցազրույց:
Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
- Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),
- Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված),
- Մկրտության վկայական,
- Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,
- Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
- Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),
- Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,
- Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2019 թ. փետրվարի 10-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:
Տեղեկությունների համար
1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,
2. գրել՝ mayratorqdk@gmail.com էլ.հասցեին:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը և https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy ֆեյսբուքյան էջը:
###