Նվիրապետական Աթոռներ

Այցելություն Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին

Հունվարի 11-ին Երուսաղեմի Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ ուղեկցությամբ Բեթղեհեմի Ծննդյան Տաճարի տեսուչ Հոգեշնորհ Տ. Խադ վարդապետ Ճունտուրյանի, Հոգեշնորհ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանի և փաստաբան Ռայիդի, այցելեց Ռամալա, Պաղեստինի նախագահ նստավայր՝ պաշտոնապես հրավիրելու նախագահ տիար Մահմուդ Աբբասին հունվարի 18-ինԲեթղեհեմում մասնակցելու հայկական Ծննդյան տոնին:

Տիար Մահմուդ Աբբասն իր շնորհակալությունը հայտնեց հրավերի համար և հանդիպման ընթացքում խոսեց հայ և պաղեստինցի ժողովուրդների եղբայրական կապի մասին:

Նախագահին հրաժեշտ տալուց հետո Փոխանորդ Սրբազանը նույն առաքելությամբ այցելեց նաև Պաղեստինի վարչապետ տիար Ռամի Համդալլահին:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 18/19-ին, քանի որ, ըստ Status Quo-ի, Սուրբ Երկրում Հայ Եկեղեցին եկեղեցական տոները նշում է Հին տոմարով:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement