Նվիրապետական Աթոռներ

Իսրայէլի ԱԳՆ Կրօնից Վարչութեան պետը այցելեց Հայոց Պատրիարքարան

Մարտի 26-ին, Իսրայէլի Արտաքին Գործոց Նախարարութեան Կրօնից Վարչութեան պետ տիկին Շարոն Ռեգեւը այցելեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան եւ հանդիպում ունեցաւ Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկուեցին եկեղեցիներից ու վանքերից հարկեր գանձելու Երուսաղէմի քաղաքապետարանի որոշման եւ եկեղեցապատկան կալուածների վերաբերեալ Քնեսետում շրջանառուող օրինագծի հետ կապուած հարցեր:

Place for supporters
& advertisement