Նվիրապետական Աթոռներ

Ուխտագնացություն Հորդանան գետ

Հունվարի 31-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը ուխտագնացություն կատարեց Հորդանան գետ՝ Տիրոջ մկրտութեան վայրը:

1Թեև Հայաստանյայց Եկեղեցին Ծնունդը և Աստվածհայտնությունը նշում է միասին, սակայն Սուրբ Երկրում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը Քույր Եկեղեցիների նման իրավունք ունի Ս. Ծննդյան տօնից հետո մեկ օր ուխտագնացություն կազմակերպել Հորդանան գետ և կրկին կատարել Ջրօրհնյաց արարողություն:

Արարողությունը հանդիսապետեց Ամենապատիվ Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը:Ուխտագնացությանը մասնակցեցին Երուսաղեմի, Հայֆայի, Յաֆայի հայերը: Այս առիթով Հորդանան գետ էին այցելել նաև Հորդանանի Թագավորության մեջ բնակվող հայերը՝ Առաջնորդ Սրբազանի և Հոգևոր Հովվի հետ միասին:

Արարողության ավարտին, Միաբանությունը և ուխտաւորները այցելեցին պատմական Երիքով քաղաքը:

Place for supporters
& advertisement