Նվիրապետական Աթոռներ

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԸ ՓԱԿՈՒԵՑ Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ

Փետրուարի 25-ին, ժամը 12:00-ին, Երուսաղէմի երեք իրաւատէր համայնքների Հոգեւոր Պետերը, Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Յոյն Պատրիարքը եւ Ս. Երկրի Քուստոսը, ի նշան բողոքի փակեցին Ս. Յարութեան տաճարի դուռը եւ տաճարի մուտքի առջեւ ընթերցեցին երեքի կողմից ստորագրուած յայտարարութիւնը:

Նրանք բողոքում են Երուսաղէմի քաղաքապետարանի որոշման դէմ, որով հրահանգուած է քրիստոնեայ համայնքներին` վճարել քաղաքապետարանին հարկ, եկեղեցիների եւ վանքերի համար, ինչից քրիստոնեայ համայնքները դարեր շարունակ ազատուած են եղել:

Յայտարարութիւնը նաեւ բողոքում էր Քնեսետում առաջարկուած մի օրինագծի դէմ, որով պետութեանը իրաւունք է տրւելու բռնագրաուել եկեղեցապատկան այն կալուածները, որոնց վարձակալութիւնը կը տրուի անհատ ձեռներեցների եւ չի վաւերացուի Քնեսետի կողմից:

Տաճարը կը մնայ փակ մինչեւ Հոգեւոր Պետերը հանդէս կը գան նոր յայտարարութեամբ:

Tert.am

Կիրակի Իսրայելի կառավարությունը պետք է քննարկի օրենքի նախագիծ, որը թույլ կտա պետությանը բռնագրավել Երուսաղեմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գույքի ընկերություններին վաճառված հողը: Եկեղեցիները նշել են, որ այդ օրենքի պատճառով նրանք չեն կարողանում հեշտությամբ գնորդներ գնել իրենց անշարժ գույքի համար:

«Այս նողկալի օրինագիծը, ընդունվելու դեպքում, հնարավոր կդարձնի եկեղեցիների հողերի բռնագրավումը»,- ասված է Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ի, Սուրբ Երկրի Կուստոս Հայր Ֆրանչեսկո Փաթոնի, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հայտարարությունում:

Քաղաքապետարանը, բացի այդ, եկեղեցիներից պահանջում է վճարել քաղաքային հարկ` եկեղեցիներին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքից և արդեն անցել է հաշիվների կալանքի՝ պահանջելով վճարել նաև նախորդ տարիների կուտակած պարտքերը: Եկեղեցիները քաղաքապետարանի գործողություններն անվանել են «ստատուս-քվո»-ի խախտում:

«Սուրբ երկրում քրիստոնյաների դեմ համակարգային և աննախադեպ ճնշումները կոպիտ կերպով խախտում են հիմնական, ab antiquo և ինքնիշխան իրավունքները: Այդ պատճառով, որպես բողոքի նշան, մենք որոշել ենք գնալ աննախադեպ քայլի՝ փակելով Սուրբ Հարության եկեղեցին»,- ասված է Երուսաղեմի հայկական պատրիարքարանի, ուղղափառ հունական և կաթոլիկ եկեղեցու կողմից ստորագրված հայտարարությունում:

Եկեղեցիների առաջնորդները նաև նշել են, որ Իսրայելի իշխանությունների այդ քայլերն իրենց հիշեցնում են նմանատիպ օրենքների մասին, որոնք Եվրոպայում գործում էին տասնամյակներ առաջ հրեաների դեմ:

 

 

 

 

Place for supporters
& advertisement